IT շաբաթ․ՏՏ զարգացումը Հայաստանի համար պետական անվտանգության խնդիր է
Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի,–համոզված է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Նրա խոսքով՝ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել նոր պաշտոնը և ջանք չի խնայի ԱՏՁՄ-ի բոլոր ծրագրերն իրականացնելու համար, քանի որ պատերազմից հետո բոլորս ենք հասկացել, որ տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար ազգային և պետական անվտանգության խնդիր է:
ԱՏՁՄ նախկին գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանն այժմ խորհդական պաշտոնում է։ Ամփոփելով նախորդ տարվա ծրագրերը նշեց, որ 38 նոր կազմակերպություն է դարձել ԱՏՁՄ լիիրավ անդամ՝ միության կազմում ընդգրկված կազմակերպությունների թիվը հասցնելով 121-ի։ 2021 թվականին բացվել է 56 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Հայաստանում,Արցախում, Ջավախքում։
Տարվա ընթացքում ԱՏՁՄ –ն իրականացրել է բազմաթիվ մրցույթներ, ճամբարներ, ցուցահանդեսներ, որոնց մասնակցել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները։ 2021թ․ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բացվել է 1 «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոց։ Այս տարի առաջին ամիսներին նախատեսվում է բացել ևս 9 ԱԹՍ կրթական աշխատանոց։