IT շաբաթ․ Loyalty Bag․ Առաջին խելացի տոպրակը Հայաստանում
Թեև պոլիէթիլենային տոպրակները մարդիկ օգտագործում են մի քանի րոպե, բայց բնության մեջ դրանք քայքայվում են հարյուրավոր տարիներ անց։ Ի տարբերություն մյուս թափոնների դրանք չեն ձուլվում և լուրջ վտանգ են ներկայացնում, թե՛ մարդկանց, թե՛ կենդանական աշխարհի համար: «Համայնանքերի կայուն զարդացման նորարակական լուծումներ» ՀԿ այլընտրանքային և շահավետ լուծում է առաջարում։ Loyalty Bag–ը նախատեսված է բազմակի օգտագործման համար և կարող է հաշվել էկոլգիական ոտնահետքը։ Խելացի տոպրակն ունի Loyalty Bag հավելվածը։ Կազամակերպության ղեկավար Մխիթար Ավետիսյանի խոսքով՝ 10–ից ավելի խանութներ միացել են ծրագրին և այն քաղաքացիները, որոնք այդ խանութներից գնումներ կկատարեն իրենց տոպրակի վրա կկուտակեն զեղչեր և բոնուսներ։ Loyalty Bag հավելվածում կարելի է տեսնել թե, որ խանութներն են միացել ծրագրին, կա նաև էկոլոգիական ոտանհետք գործիքը, որը հաշվում է, թե տվյալ մարդը, քանի անգամ է օգտագործել հարմարավետության տոպրակը։ Եթե այդ ոտնահետքը կարմիր գույնից աստիճանաբար կանաչում է, նշանակում է, որ նպաստում եք շրջակա միջայարի պահպանմանը։