Մարգարիտա Շարիմանյանի օրինակը
«330 կիլոմետր բարություն» նախաձեռնության հիմնադիր Մարգարիտա Շարիմանյանն արցախցի երեխաներին ուրախություն ու ամանորյա տրամադրություն պագևելու նպատակով ֆեյսբուքում խումբ է բացել, որտեղ մեկ գաղափարի շուրջ են հավաքվել այն մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց փոքրիկ ներդրումներով երեխաներին տոն պարգևել: Մարգարիտան պատմում է` երբ նոր էր նախաձեռնությունը մտածում էր հավաքված նվերները կբաժանի Արցախից տեղահանված և Երևանում ապրող երեխաներին, բայց այնքան շատ էին նվերները, որ կարիք եղավ բեռնատարով դրանք հասցնել Արցախ։
Այս տարի «330 կիլոմետր բարությունը նախաձեռնությունը» երկու ուղղությամբ է աշխատում: Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին մոլբերտներ, մատիտներ, ներկեր, թելեր, շրջանակներ և այլ անհարժեշտ պարագաներ պետք է նվիրեն և Ստեփանակերտում ապրող մի կնոջ տանն ապրող կենդանիներին կերով ապահովեն: Պատերազմից հետո նա իր տունն անտեր մնացած կենդանիների կացարան է դարձրել, որտեղ խնամում է շների ու կատուների:
Մարգարիտան շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որոնք արդեն 2–րդ տարին են միանում նախաձեռնությանն ու իրենց նվիրատվություններով իրականացնում երեխաների ցանկությունները։