Անահիտ Բաղդասարյանի օրինակը
Ամիսներ առաջ Ստեփանակերտում անցկացվեց «Ինքնահռչակ նկարիչ» կոմիքսների ամառային դպրոցը, որը նախաձեռնել էր արցախցի պատմաբան, ազգագրագետ Անահիտ Բաղդասարյանը։ Երկար տարիներ է, ինչ Անահիտն ապրում է Մոսկվայում, ինձ հետ հեռախոսազրույցի ժամանակ պատմեց, որ նման դասընթաց անցկացնելու միտք նրա մոտ առաջացել էր պատերազմից հետո, երբ գնացել էր Արցախ։ Ասում է՝ սիրում է նկարել, ազատ ժամանակ կոմիքսներ է ստեղծում կամ դրանց համար սցենար մշակում, քանի որ կարծում է , որ պատկերապատումը մեծ ազդեցություն ունի ժամանակակից մշակույթի վրա և մեր պատմության մասին պետք է խոսենք տարբեր լեզուներով՝ այդ թվում կոմիքսների։
Անահիտի խոսքով՝ նկարելու համար պրոֆեսոնիալ պետք չէ լինել, եթե սիրում ես արվեստը, ապա այն կօգնի արտահայտել մտքերդ։ Դասընթաց օգնում է ստեղծագործող մարդականց արվեստի ու կոմիքսների միջոցով խոսել Արցախի, բնակինչների ու առկա խնդիրների մասին։
Ծրագրի շրջանակում 6 հանդիպում է տեղի ունեցել ՝ 4 դասախոսություն և 2 սեմինար: Դասընթացները վարել են ոլորտի մասնագտեները։ Կոմիքսների ամառային դպրոցի ուսանողների ստեղծած աշխատանքները մեկ գրքի մեջ կհավաքվեն, որպեսզի աշխարհին ներկայացվի՝ ովքեր են ապրում Արցախում, ինչն է նրանց անհանգստացնում:
Եթե մասնակիցներից մեկն էլ հետագայում սկսի զբաղվել պատկերապատմամբ, ապա մեծ հաջողություն կլինի,– ասում է Անահիտն ու հավելում, որ հիմա ցանկանում է ամառային դպրոցն ամենամյա դարձնել, ավելի շատ մասնակիցներ ընդգրկել: