2 Տանդեմ
էպիզոդ 16 | հեռուստափոդքաստավլոգ
Այս անգամ ձեզ է սպասվում վլոգահեռուստափոդքասթ, սիրելի հեռուստափոդքասթալսողներ։ Մենք գնացել ենք կինոթատրոն և դիտել ենք մուլտֆիլմ, իսկ այ հետո արդեն նոր՝ պատմել ենք նորություններ։ Խոսել ենք «Տանը մենակ» ֆիլմի մասին, Գուչիի և Գագայի մասին, Ռիհաննայի և նրա դեսպան լինելու մասին, Չինաստանի բազմաբերմանաենթարկ (այո, այսպիսի բառ չկա) բնակչի մասին և մի սիրո պատմության մասին, որը արժեր 20 միլիոն ռուփի։
Կառլ Ավետյանն ու Վեգա Անդրիասյանը շարունակում են Ձեզ պատմել վերջին շաբաթվա ամենահետաքրքիր, քննարկված, երբեմն էլ տարօրինակ իրադարձությունները: Ընկերները որոշել են փոքր ինչ փոխել փոդքասթի ձեւաչափն ու լուրերը քննարկել այնպես, ինչպես կքննարկեին առանց միկրոֆոնի՝ տարբեր վայրերում, սրճարաններում, այգիներում , տանը ու նույնիսկ առևտրի կենտրոններում: