Ռադիոզրույց

ՌադիոԶրույց. Տեխնոպարկ Արցախում

Երկար տարիներ ՏՏ ոլորտում աշխատելուց և դասավանդելուց հետո Աշոտը  Ստեփանակերտից վերադարձավ Մուշկապատ՝ այնտեղի և հարակից ևս 3  գյուղերի կյանքը կրթության միջոցով փոխելու և բարելավելու համար։

Ավելի  քան մեկ տարի 30-ից ավելի աջակիցների մասնակցությամբ ծրագրի  բովանդակությունը մշակելուց հետո ապագա կնոջ՝ Լուիզայի հետ նա հիմնեց «Ես»  կրթական հիմնադրամը և սկսեց շրջակա գյուղերի երեխաների համար կազմակերպել  ՏՏ դասընթացներ։ Առանցքային հարց էր հենց տեղում մասնագետների պատրաստումը՝  ապահովելով նրանց գործնական գիտելիքներով և հետագայում աջակցելով նրանց  ստարտափների ստեղծման գործում։

«Ես» կրթական ծրագրի գործունեության 1,5 տարվա ընթացքում ծրագրին արդեն մասնակցել է 100-ից ավելի երիտասարդ Հաղորտիից ու հարակից Մուշկապատ, Բերդաշեն և Խնուշինակ գյուղերից։

Ծրագիրն իրականցվում է երեք փուլով, որոնցից երկուսի համար անհրաժեշտ է, որ Արցախն ունենա տեխնոպարկ: 

Աջակցելով «ԵՍ» կրթական հիմնադրամին և տեխնոպարկի նոր շենքի վերանորոգմանը՝  դու աջակցում ես Արցախի համայնքներում ապրող մի ամբողջ երիտասարդ սերնդի,  օգնում ես նրանց ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ,  աշխատանք գտնել և պատվերներ ընդունել աշխարհի տարբեր երկրներից՝ մնալով  իրենց գյուղերում:

Ցուցադրել ավելի
Back to top button