Կարճ ասած
Կարճ ասած․․կարևոր մրցումից առաջ թոքաբորբով հիվանդացա
Դիանա Առաքելյանը սպորտի վարպետ է, գեղարվեստական մարմնամարզության մարզիչ։ Եվ երբ առաջարկեցի մեզ պատմել իր ձախորդություններից վստահ էի, որ մասնագիտական կյանքում հաստատ ունեցել է նման պատմություններ, հետո պարզվեց, որ Դիանայի ամբողջ կյանքն է ոտքից գլուխ ձախորդություն, ինչպես և շատերինս։
Դիանան Կապանից է եկել Երևան։ Դժվարություներ շատ է ունեցել, հիմա էլ ունի։ Ասում է, որ դժվարությունները հաղթահարելու ձևը մեկն է՝ իմանալ, որ այս կյանքում ամեն ինչ էլ կարող է պատահել, պետք է պարզապես կազմ պատրաստ սպասել դժվարություններին։