IT շաբաթ

IT շաբաթ․ Ճանապարհ դեպի տիեզերք

Եթե ցանկանում եք տիեզերք ուղարկել ձեր ստեղծած սարքն ու մասնակցել համաշխարհային ռոբոտաշինության և տիեզերական հետազոտություններին, ապա կարող եք ձեր նախագծերը ներկայացնել «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ին։ Այն անցկացնում են Bazoomq Space Research Lab-ը և HyeTech կազմակերպությունները։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում մշտական բնակություն ունեցող 12-21 տարեկան այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր 3-5 անձից բաղկացած խմբերով կստեղծեն ռոբոտաշինական սարքեր: Ավարտական փուլում կընտրվի հաղթող սարքը, որը հնարավորություն կստանա 2022 թ․-ի մարտին թռչելու տիեզերք: Մրցույթին մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչև 2022թ -ի հունվարի 7-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button