Իմ օրինակը

Սևադա Ազիզյանի օրինակը

Գեղարքունքի մարզի Սեմյոնովակ գյուղից է Սևադա Ազիզյանը։ Ասում է՝  երբ կարողանա իր գաղափարներով նպաստել համայնքում տուրիզմի զարգացմանը, համոզված է՝ իր օրինակը վարակիչ կդառնա այն երիտասարդների համար, որոնք իրենց ապագան գյուղում չեն տեսնում։ Սևադան ընտանիքի անդամների օգնությամբ տաքուկ անկյուն էր ստեղծել տան հարակից բակում, գյուղ այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրն էր դարձել։ Բայց ցավոք քովիդը, հետո պատերազմը պատճառ դարձան, որ գաստրոբակը ժամանակավոր փակվի։

Ամեն մարդու համար իր ծննդավայրը յուրահատուկ է,– ասում է Սևադան ու ժպիտով նկարագրում լեռների մեջ ծվարած հայրենի գյուղի բնության հարուստ տեսարաններն ու զմրուխտ  դաշտերը։
Ձնառատ Սեմյոնովկան ծովի մակարդակից բարձր 2114 մետրով։ Մի կողմից Սևանա լիճն է, մյուս կողմից՝ Դիլիջանի անտառները։ Սևադայի կարծիքով՝ գյուղը ձմեռային սպորտաձևերը զարգացնելու մեծ հնարավորություններ ունի, քանի որ մինչև գարնան վերջ ձնառատ է։

Ձնառատ Սեմյոնովկան

Սևադան «Նոր Սեմյոնովկա» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության անդամ է։ Ասում է ՝ խմբում մեկ գաղափարի շուրջ են համախմբվել տարբեր մասնագիտություններ ուենցող երիտասարդներ և տնտեսական, սոցիալական, մշակութային ծրագրերով ակտիվացրել համայանքային կյանքը։ Մասնակցել են մի ծրագրի, որի արդյուքնում վերանորոգել են գյուղի հայտնի Սիլոսի աշտարակի տանիքը, մեկ այլ ծրագրով էլ կառույցի դիմային հատվածում խաղահրապարակ ու մարզահրապարակ կառուցել:

Սիլոսի աշտարակը

«Նոր Սեմյոնովկա» հկ–ը գյուղում տուն էր գնել, վերանորոգել հյուրատուն դարձնելու համար, բայց այն չհասցրեց նպատակին ծառայել. գրեթե մեկ տարի է Բերձորից տեղահանված ընտանիք է բնակվում։
Պատերազմից հետո նախաձեռնությունը վերանվանվեց «Դեպի Համայնք» և հիմա Սյունիքի մարզի գյուղերում է գործունեություն ծավալում։
Սևադան ասում է՝ ցանկացած համայնք զարգանալու մեծ պոտենցյալ ունի, միայն պետք է գտնել այն ճիշտ օգտագործելու ուղիները։

Ցուցադրել ավելի
Back to top button