Իմ օրինակը
Սոֆի Մնջոյանի օրինակը
Բժիշկ-դեղագետ Սոֆի Մնջոյանը Տեխասից պատմում է իր «Դեղատար» նախագծի մասին, որը ստեղծելու մտադրություն դեռ ուսանողական տարիներից է ունեցել։ Դեղատուն անիվների վրա ծրագրի նպատակն է շրջել Հայաստանի այն գյուղերով, որտեղ դեղատները հասանելի չեն և ապահովել մարդկանց անհրաժետ դեղամիջոցներով։ Շարժական դեղատունը ունի նաև սոցիալական բաղադրիչ։ Թոշակառուները և մինչև 2 տարեկան երեխաները 5–ից 6 դեղ անվճար կստանան, տարբեր ՀԿ-ների հետ համագործակցելով՝ որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց անհաժեշտության դեպքում դեղերն անվճար կտրամադրվեն։
Սոֆին հուսով է, որ մինչև տարեվերջ դեղատունը կբացվի, մի քանի ամիս անց էլ արդեն դեղատար ավտոբուսը կշրջի Հայաստանի սահմանապահ գյուղերով։