Իմ օրինակը

Արեն Ալավերդյանի օրինակը

Հասարակությունը որոշ չափով պետք է հասկանա ժեստերի լեզուն, որ հարկ եղած դեպքում կարողանա հաղորդակցվել լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ,–ասում է 24–ամյա Արեն Ալավերդյանը և հավելում՝ այդ էր պատճառը, որ տարիներ առաջ որոշեց ժեստերի լեզվի անվճար դասընթացներ կազմակերպել։
Արենը Վանաձորից է, սովորում է Մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի սուրդոմանկավարժություն բաժնի մագիստրատուրայի 2–րդ կուրսում։ Աշխատում է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։

Շաբաթը մեկ հանդիպում էին այգում կամ համասլարանում, բայց հիմա դասերն առցանց են 

Ժեստերի լեզվի անվճար դասընթանցին մասնակցել ցանկացողները շատ են, ուսանողները թե´մանկավարժական համալսարանից են, թե´այլ:
Արենը հիմա նաև իր ինստագրամի էջն է փորձում այդ գործին ծառայեցնել, փոքրիկ հոլովակներով ժեստերի լեզվին է ծանոթացնում։ Ասում  է՝ յուրաքանչյուր վիդեոյում 3–4 բառ է սովորեցնում, որ մարդիկ հեշտությաբ հիշեն։

Կատարած աշխատանքի մասին դրական արձագանքներ հաճախ է լսում, ասում է՝ դրանք շատ են ուրախացնում, բայց առավել ոգևորվում է, երբ իմանում է` ուսանողները կարողացել են կիրառել իրենց սովորածը։ Այսինքն իր ջանքերն արդյունք են տալիս, երիտասարդները կարողանում են սերտել լեզուն։

Ցուցադրել ավելի
Back to top button