Ռադիոզրույց

Ռադիոզրույց. Լուսավոր ապագա երիտասարդների համար

Նոյեմբերի 2-12-ը Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հասարակական կազմակերպությունը երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն իրականացրեց Հայաստանում։

«Վաճառքներ և ձեռնարկատիրություն» խորագրով տասնօրյա երիտասարդական միջազգային նախագիծն իրականացվեց Եվրոպական Միության աջակցությամբ:

Եվրոպայից և հարևան երկրներից Հայաստան ժամանած երիտասարդները հագեցած ու հետաքրքիր ոչ ֆորմալ կրթական ծրագրի շնորհիվ ձեռք բերեցին գործնական հմտություններ։

Նպատակը ոչ-ֆորմալ մեթոդների կիրառման արդյունքում զարգացնել գիտելիքներն ու փորձը՝ վաճառքի և գործարարության ոլորտում:

Ցուցադրել ավելի
Back to top button