IT շաբաթ
IT շաբաթ․ Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում
«ԴԻՄԱԿայում ենք» խորագրով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-14-ը անցկացնում է Մեդիագրագիտության շաբաթ, որին կարող են միանալ դպրոցները, բուհերը, նախադպրոցական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները և կրթական այլ կենտրոններ։ Արդեն 4-րդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է օգնել մարդկանց ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, գրագետ լինել մեդիա հարթակներում ու սոցցանցերում։