Art ուրբաթ
ARTուրբաթ․ «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը՝ հայերեն
Այս շաբաթվա լուրերն են՝ Քանյե Վեսթը կրկին ռեկորդակիր է, իսկ Լեդի Գագան՝ կրկին մեծ էկրաններին։ Ինչպես վերջինս, այնպես էլ Բենեդիկտ Քեմբերբեչը, Միշել Ուիլյամսն ու Ջուդ Լոուն կմարմնավորեն պատմական կերպարների։ Աբբան լուծարվում է, իսկ Հայկական մշակութային կյանքում ունենք լավ նորություններ, Վերդիի Աիդան նորից Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում է, «Ուտել, աղոթել, սիրել» գիրքն էլ թարգմանվել է հայերեն։