Խոշոր պլան
«Խոշոր պլան». Գործատուն չպատվաստված աշխատակիցների մուտքը կարող է արգելել
Համավարակի տեմպերին զուգահեռ կառավարությունը նոր սահմանափակումներ է պատրաստվում գործի դնել։ Կարևորելով աշխատողների առողջության պահպանումը, անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումը՝ Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կկատարվեն։ Գործատուն իրավունք կստանա արգելել չպատվաստված կամ չթեստավորված աշխատակիցների մուտքը՝ ընդհուպ մինչև ազատելով նրանց աշխատանքից։ Նախագծերն այժմ դրված են հանրային քննարկման։
Օրենքի ինչ փոփոխություններ են նախատեսվում. թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի հետ։