Իմ օրինակը

Նունե Ալավերդյանի օրինակը

Մասնագիտությամբ լեզվաբան Նունե Ալավերդյանը զբաղվում է հագուստի վերամշակմամբ ու մոդելավորմամբ։ Ասում է՝ նորաձևությունը 2–րդ տեղն է զբաղեցնում բնությունն աղտոտող բաղադրիչների շարքում, քանի որ հսկայական ռեսուրսներ են ծախսվում բամբակի ստացման, մշակման և այլ փուլերի համար։ Հագուստի մոդելավորումը նրան միշտ է գրավել, պատմում է, որ դեռ մանկուց տիկնիկների համար էր շորեր կարում, հետո դերձակների օգնությամբ սկսեց իր զգեստների վրա փորձարկումներ անել՝ հինը ձևափոխում նորաձև ու հարմարավետ հագուստ էր ստանում։ Մանկության տարիների հոբբին այսօր նրա սիրելի աշխատանքն է դարձել։ Արդեն մի քանի ամիս է, ինչ հարազատ Սպիտակում հիմել է «Քաշմիր» ապրաքանիշը։

Լուսանկարը՝ «Քաշմիրի» ֆեյսբուքյան էջից

ՀԿ կենտրոն հասարակական կազմակերպության դրամաշնորհային ծրագրերից մեկին իր բիզնես նախագիծը ներկայացնելով Նունեն հաղթել է և սատացած գումարով կարի մեքենաներ, արդուկ և այլ անհարժեշտ իրեր գնել։ Ծրագրի աջակցությամբ անցել է հագուստի մոդելավորման և կարուձևի վերապատրաստման դասընթացներ, մասնագիտական տարբեր նյութեր ուսումանասիրել։ Այն փոփոխությունները, որոնք նախկինում դերձակներին էր վստահում, այժմ ինքն է անում։ Մինչև «Քաշմիրի» զգեստապահարանում հայտնվելը օգտագործված հագուստը քիմմաքրման է ուղարկում, հետո վերամոդելավորում ու վաճառում, կամ էլ նվիրում կարիքավոր ընտանքների, Վանաձորի ցերկային կետրոնին։

«Քաշմիրը» հիմնական գնումներ առցացն է կազմակերպում։ Այժմ նոր արտադրանք է պատրաստել․ էկոպայուսակները կարվում են նոր կտորից, մազերի կապիչները, խոհանոցային գոգնոցները, բռնիչները՝ վերամշակված։

Նունեն ասում է, որ վերմշակված հագուստ նախընտրողների պակաս չկա, բայց ամեն դեպքում շատերը նախընտրում են նորը գնել։ Դրանից նա չի հիասթափվում, մտածում է՝ եթե հագուստը մատչելի ու գեղեցիկ լինի, անտարբեր չի թողնի ոչ ոքի։  
Այժմ համատեղում է անգլերենի օնլայն դասերն ու սեփական բիզնեսը, փոքր, բայց հստակ քայլերով առաջ է գնում։

Ցուցադրել ավելի
Back to top button