Իմ օրինակը

Մոնիկա Բակունցի օրինակը

Հաջողության ճանապարհն ինքդ պետք է կերտես՝ պրպտելով ու նոր հնարավորություններ ստեղծելով,– համոզված է Մոնիկա Բակունցը։ Սյունիքի մարզի Կապան քաղաքից է, սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 2–րդ կուրսում։ Ասում է՝ իր ապագա մասնագիտության մասին մանկուց է երազել, քանի որ ցանկանում է դիվանագիտական հմտությունները գործի դնելով օգտակար լինել հայրենիքին։

Մոնիկան Կապանի Ամերիկյան անկյունում կամավորական աշխատանք է կատարել։ Երեխաներին անգլերեն դասավանդել: Պատմում է, որ կամավորությունը մեծ փորձ է դարձել իր համար ու դրական դեր ունենցել կյանքում։ Այժմ ապրում է Երևանում, բայց շատ է կարոտում հարազատ Կապանը, հենց այդ կարոտն է պատճառը, որ հաճախ նմանություններ է փորձում գտնել երկու քաղաքների շենքերի ու փողոցների միջև։  Ասում է՝ երիտասարդական մայրաքաղաքում կան անկյուններ, որտեղ կարելի է ակտիվ ժամանց անցկանցնել, առաջիկա տարվա ընթացքում էլ կստեղծվի երիտասարդական կենտրոն։

Մոնիկայի կարծիքով՝ յուրաքանչյուրը պետք է ներդրում ունենա իր համայանքի զարգացման գործում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է համագործակցության տարբեր ուղիներ գտնել, կրթվել ու կրթել՝ օրինակ դառնալով շրջապատում։

Ցուցադրել ավելի
Back to top button