IT շաբաթ․ «Coding4kids» խաղերի ծրագրավորման կենտրոն
Արտաշատ քաղաքի մշակույթի կենտրոնում արդեն մեկ ամիս է, ինչ գործում է «Coding4kids» կոդավորում երեխաների համար խաղերի ծրագրավորման կենտրոնը։ Հիմնադիրը մասնագիտությամբ ինժեներ 25–ամյա Սերինե Մխիթարյանն է։ Պատմում է, որ դպրոցում սովորում են 7 տարեկանից բարձր երեխաները։ Կենտրոնում դեռ միայն ինքն է դասավանդում, բայց հոկտեմբերից կմիանան վեբ–ծրագրավորման մասնագետը, հետո գրաֆիկ-դիզայները։ Սերինեն մտադիր է իր դպրոցը վերածել IT կենտրոնի, որը կունենա ավելի շատ ուսանողներ ու մասնագիտությունների ընտրության լայն հնարավորություն։
«Coding4kids»–ի դասասենյակում դեռ համակարգիչներ չկան, հիմա երեխաներն իրենց նոթբուքերով են դասի գալիս, բայց մեկ ամսից այդ հարցն էլ կլուծվի։
Սերինեն ցանկանում է, որ իր հիմնադրած կենտրոնը դառնա հիմնասյուն՝ ոլորտում մեծ հաջողությունների հասնելու ճանապարհին։