Խոշոր պլան
«Խոշոր պլան». Երիտասարդների խնդիրները՝ Երիտասարդական պառլամենտի օրակարգում
Հայաստանի Եվրոպական Երիտասարդական Պառլամենտն օգոստոսի 13-15-ը Գյումրիում անցկացնելու է կազմակերպության հերթական մարզային գիտաժողովը։ 80 երիտասարդ Հայաստանի տարբեր մարզերից և եվրոպական մի շարք երկրներից կքննարկեն տարբեր ոլորտների խնդիրներ, կկայացնեն որոշումներ, որոնք հետագայում կտրամադրվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, եվրոպական կառույցներին։Կոնֆերանսի խորագիրն է «Գիտակցել, Անդրադառնալ, Վերակառուցել» (Realize, Reflect, Rebuild), որի շուրջ կառուցվելու են նաև գիտաժողովի ակադեմիական բանավեճի թեմաները:

Երիտասարդական պառլամենտի օրակարգի մասին զրուցել ենք ԵԵՊ կառավարող խորհրդի նախագահ Դավիթ Մանուկյանի, գործադիր խորհրդի փոխնախագահ Լիրա Միքայելյանի և մարզային գիտաժողովի գլխավոր կազմակերպիչ Դիանա Մանուկյանի հետ։