Իմ օրինակը

Անդրանիկ Մանուկյանի օրինակը

Արարատի մարզի Դաշտավան գյուղից է Անդրանիկ Մանուկյանը։ Արդեն մեկ տարի է ինչ սիրելի՝ Անիի հետ ստեղծել է «Սաղմոս Կերամիկա» ապրանքանիշը։ Առաջին արտադրանքը կավից զարդերն էին, բայց ժամանակի ընթացքում հմտանալով կավագործության աշխարհում, սովորելով բոլոր գաղտնիքները ընդլայնեցին տեսականին, հիմա նաև ծաղկամաններ, ափսեներ ու կիրառական այլ իրեր են պատրաստում։

Անդրանիկն ու Անին

Տարբեր ծրագրեր իրականացնելով ցանականում է իր ներդրումն ունենալ Հայաստանում կավագործության լայն տարածման ու զարգացման գործում։ Շաբաթական մի քանի անգամ դասընթացներ է անցկացնում Սևանում ու Տավուշի մարզի Բերդավան համայնքում, կավագործության ուսուցիչներ է պատրաստում։

Անդրանիկը նաև եկեղեցում է ծառայում և ապրանքանիշի «Սաղմոս» անվան ընտրությունը պատահական չէ։ Նա մտադիր է նոր ընդարձակ արվեստանոց կառուցել, որտեղ կկարողանա հյուրեր ընդունել, դասընթացներ կազմակերպել։

Երկար տարիներ զբաղվել է կարատեով, փոքր տարիքից մարզչական փորձ է ձեռք բերել մարզելով հասակակիցներին։ Մարտարվեստի նկատմամբ սերը նրան տարել է ֆիզկուլտ ինստիտուտ։
Անդրանիկն ասում է, որ ամբողջությամբ չի հեռացել սպորտից, անհրաժեշտության դեպքում իր ընկերներին ու ուսանողներին օգնում է խորհուրդներով և չի բացառում, որ մի օր կրկին կվերադառնա դպրոց դասավանդելու։

Ցուցադրել ավելի
Back to top button