IT շաբաթ

IT շաբաթ․ «Արհեստական բանականություն» մագիստրոսական նոր ծրագիր Ֆրանսիական համալսարանում

«Արհեստական բանականություն» մագիստրոսական նոր ծրագիր է ներդրվում Հայաստանի Ֆրանսիական համալսարանում՝ Ֆրանսիայի Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ համագործակցության արդյունքում։ Ծրագրի առաջին ուսանողները սեպտեմբերից արդեն կարող են հաճախել համալսարան։ Բացի հայ  ուսանողներից, արտասահմանցիները ևս կարող են դիմել: Դասընթացներն լինելու են երեկոյան,կդասավանդեն նաև ֆրանսիացի մասնագետները։

Մագիստրոսական ծրագրում կլինեն նաև պրակտիկ դասընթացներ տարբեր կազմակերպություններում: Լավագույն ուսանողները փորձաշրջան կանցնեն Ֆրանսիայում: Դասերը անգլերեն կլինեն, բայց ուսանողները կսովորեն նաև ֆրանսերեն:
Եթե հետաքրքրված եք այս ծրագրով, ապա կարող եք դիմել Ֆրանսիական համալսարան:

Ցուցադրել ավելի
Back to top button