Ամալյա Բաղդասարյանի օրինակը
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է 21 ամյա Ամալյա Բաղդասարյանը։ Ֆրանսերենի և անգլերենի մասնագետ է։ Սովորել է ԵՊՀ-ում։ Օնլայն հարթակում օտար լեզուներ է դասավանդում։ Ցանկանում է ստեղծել մի միջավայր, որտեղ մարզերում ապրող երեխաները կկարողանան ոչ ֆորմալ կրթական միջավայրում զարգացնել օտար լեզուների խոսակցական հմտությունները։ Ամալյան պատմում է, որ սկզբում է շատ էր լարվում, հուզվում դասերի ժամանակ, ցանկանում էր երեխաներին փոխանցել այն գիտելիքների պաշարը, ինչն ինքն է կուտակել։ Ասում է՝ դասընթացների մասնակցիներն այնքան են աճել, որ իրենք են ցանկանում արդեն դասավանդել այն երեխաներին, որոնք չգիտեն անգլերեն։ Արդեն մեկ տարի է, ինչ ստեղծել է «Դինո» լեզուների առցանց դպրոցը, որի բոլոր ուսուցիչները մարզերից են։ Ցանկանում է, որ դպրոցը կամուրջ դառնա գիտելիքների ու փորձի փոխանակման համար։