IT շաբաթ

IT շաբաթ․ «Արմաթն օդում»․ ԱԹՍ առաջին աշխատանոցը Դիլիջանում

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բացվել է «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցը՝ նախատեսված է 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Պատանիները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։ ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ներ։

Առաջին աշխատանոցի բացմանը հաջորդած միջոցառման ընթացքում հավաստագրեր հանձնվեցին «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների խմբավարի վերապատրաստում անցած մասնագետներին։

Ցուցադրել ավելի
Back to top button