Իմ օրինակը

Նարինե Փոլադյանի օրինակը

Խաչքարագործությունը սիրելի մասնագիտություն է դարձել Բեյրութից Հայաստան եկած ճարտարապետ Նարինե Փոլադյանի համար։ Լիբանանահայ աղջկա մտքով չէր անցնի որ, մի օր կարող է այդպես սիրել ու տարվել քարին շունչ ու հոգի հաղորդելու այդ արվեստով։ Ասում է՝ խաչքար պատրաստելը զուտ ձեռքի աշխատանք չէ։ Պետք է սեր, հավատ ու ջերմություն դնել յուրաքանչյուր ստեղծագործության մեջ: Նարինեն 2018 թվականին «Դեպի Հայք» ծրագրով է եկել Հայաստան որպես կամավոր, հետո որոշել է ապրել ու աշխատել այստեղ։ Այժմ սովորում է Գյումրու արվեստի ակադեմիայում, մագիստրատուրայի առաջին կուրսում քանդակագործություն է ուսումանասիրում։

Պատմում ՝ երբ ծնողներն իմացան, որ խաչքարագործությամբ է զբաղվում մտահոգվեցին, ասում էին ծանր, փոշոտ գործ է երիտասարդ աղջկա համար,  բայց նա համառորեն շարունակեց սովորել, ուսումնասիրել նախշերը, դրանց նշանակությունը և հասկացավ, որ գտել է այն ինչ փնտում է։
Գյումրիում արդեն փոքրիկ ու հյուրընկալ ավեստանոց ունի խաչքարագործ աղջիկը, այնտեղ է անցկացնում օրվա մեծ մասը։


Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button