Խոշոր պլան
«Խոշոր պլան»․ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն
Հունիսի 8-ից մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները։ Դրանք այս տարի անցկացվում են «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքով։ Ո՞րն է սրա նպատակը, որո՞նք են ամենապահանջված մասնագիտությունները և ի՞նչ անել, եթե առաջին փուլով որևէ տեղ չեք ընդունվել․ թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի և ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Էդվարդ Սանթրոսյանի հետ։