Իմ օրինակը

Հակոբ Ստամբոլցյանի օրինակը

Արցախյան 44-օրյա պատերազմին որպես բուժակ կամավորագրված Հակոբ Ստամբոլցյանը Երևանի Մ․ Հերացու անվան Բժշկական համալսարանի ուսանող է, սովորում է ստոմատոլոգիայի ֆակուլտետում։ Թեև նոր էր զորացրվել, բայց պատերազմի լուրը լսելուց հետո առանց տատանվելու հավաքել է անհարժեշտ իրերը և սեպտեմբերի 28–ին հասել Արցախ։ Վարդենիսի կայազորային հոսպիտալում ընկերների հետ արել են հնարավոր ամեն բան․ առաջնագծից զինովորներ հասցրել հիվանդանոց, ընթացքում բժշկական առաջին օգնությունը ցուցաբերել։

«Պատերազմի ժամանակ բժիշկը զինվորների հույսն ու հավատն է։ Նրա ճիշտ ու հավասարակշռված գործողության շնորհիվ մի ընտանիքի լույս չի մարում, մի սիրտ չի դադարում բաբախել, մի երազանք շարունակում է ապրել, ու հենց դա էլ ուժ է տալիս կռվի ամենածանր օրերին»,– ասում է երիտասարդ բժիշկը։

Մինչև պատերազմի ավարտը Հակոբն ընկերների հետ չի լքել «Սպիտակ բանակի» շարքերը։ Եղել են հուսահատության պահեր, բայց զգոնությունը չեն կորցրել, շարունակել են կատարել մասնագիտական պարտքը։

22–ամյա բժիշկը դեռ 3 տարի պետք է սովորի համալսարանում, այժմ տարբեր կլինիկաներում փորձաշրջան է անցնում, առաջիկայում էլ ցանկանում է ուսումը շարունակել այլ երկրում։

Ցուցադրել ավելի
Back to top button