Կարճ ասած
Կարճ ասած․․հարսի պարը ջնջվել էր
Գոռը լուսանկարիչ է։ Սկզբից պատմում է, թե ընդհանրապես լուսանկարիչներն ինչ ձախորդությունների մեջ կարող են ընկնել։ Հետո հիմնական աշխատանքից դուրս պատահած ֆեյլերից է խոսում։ Ավելի կոնկրետ մի նախագծի մասին։ Գոռը դուրս է գալիս երևանի փողոցներ, քայլում ու ուշադիր հետևում մարդկանց, ու եթե հանկարծ որևէ մեկը իր հետաքրքիր արտաքինով գրավում է Գոռին, մոտենում է ու խնդրում լուսանկարել այդ մարդուն, հետո դա տեղադրում է սոցցանցերում։
Գոռի հետ փորձի համար շրջել ենք մի քանի փողոցով ու փորձել տեղում հասկանալ, թե ինչպես է ընդհանրապես ստացվում կամ չստացվում լուսանկարել մարդկանց։