Իմ օրինակը

Վիգեն Խաչատրյանի օրինակը

Իր բոլոր ծրագրերը, նպատակները թալինցի Վիգեն Խաչատրյանը կապում է ծննդավայրի հետ: Ասում է՝ միայն ուսման նպատակով և հետ գալու պայմանով կհեռանա սիրելի քաղաքից։ Այժմ Ֆրանսիական համալսարանի ուսանող է։ Թեև 18 տարեկան է, բայց Մաստարա գյուղում Արմաթ ինժեներական լաբորատորիայի խմբակավար է, զուգահեռ վերապատրաստվում է «Արմաթն օդում» աշխատանոցում, որպեսզի թալինցի երեխաներին ԱԹՍ նախագծել, պատրաստել սովորեցնի։ Վիգենի կարծիքով՝ երիտասարդների ամենամեծ ուսուցիչը կարող է դառնալ համացանցը, եթե այն ճիշտ նպատակով օգտագործեն։ Համացանցից անվերջ սովորելու սկզբունքներ և գործիքներ կան:

Ցուցադրել ավելի
Back to top button