Մասնագիտարան

Մասնագիտարան․ կտավներ առանց ներկերի՝ Էդիտ Սիմոնյանի չմեռնող ծաղիկները

Ամենագեղեցիկ նվերները՝ ծաղիկները, ցավոք, կարճ կյանք ունեն, բավական է պոկել դրանք հողից ու կապրեն ընդամենը մի քանի օր։ Նկարիչ Էդիտ Սիմոնյանը , սակայն , գտել է դրանք անմահացնելու ձեւը, նրա բոլոր կտավներն արված են բացառապես ծաղկաթերթիկներով ու բացառապես դրանց բնական գույներով։ Էդիտը պատմում է, որ այս արվեստն ունի ճապոնական ծագում ու կոչվում է Օշիբանա, սակայն իր ստեղծածներն ունեն այնքան հայկականություն , որ նույնիսկ հոլանդական վարդերով նրան հաջողվել է կրկնել Սարյանի կտավները։

Սարյանի կտավի այս վերարտադրության համար Էդիտը օգտագործված ծաղկաթերթիկներից մեկին անհրաժեշտ գույնը տալու համար այն չորացրել է տասը տարի
Նույնիսկ ամենահագեցած գույները բացառապես ծաղկաթերթիկների բնական գույներն են
Կտավներից յուրաքանչյուրը ամիսների, երբեմն տարիների աշխատանք է
Նկարչի վերջին կտավներից շատերը հատվածներ են «Նարեկ»-ից
Ցուցադրել ավելի
Back to top button