Իմ օրինակը
Սևակ Թաշջյանի օրինակը
Լիբանանահայ երիտասարդ Սևակ Թաշջյանը չէր կարող հեռվից հետևել պատերազմական վիճակում հայտնված հայրենիքին։ Բեյրութում թողնելով տնտեսագետի իր աշխատանքը, ընտանիքը` պատերազմի թեժ օրերին եկավ Հայաստան և սկսեց կամավոր աշխատանք կատարել։ Ասում է՝ Հայաստանն իր 2–րդ հայրենինքն է, դեռ մանկուց ընտանիքի հետ շատ է եղել այստեղ, շրջել գեղատեսիլ վայրերով, բայց այս անգամ իր այցն այլ պատճառ ու առաքելություն ուներ։ Պատերազմի ավարտից հետո նա որոշեց մնալ և իր աշխատանքով ներդրում ունենալ Հայաստանի հզորացման գործում։ Հայաստանից հեռու ապրող երիտասարդներին Սևակը հորդորում է հաճախ այցելել հայրենիք, գործով ու նվիրվածությամբ նպաստել երկրի զարգացմանը։