Խոշոր պլան
«Խոշոր պլան». Պատվաստվի՛ր և պաշտպանվի՛ր
Արդեն 2 շաբաթ է՝ Հայաստանում սկսվել են պատվաստումները կորոնավիրուսի դեմ։ Դրան զուգահեռ ակտիվացել են նաև հակապատվաստումային արշավները, սակայն մասնագետների պնդմամբ՝ յուրաքանչյուր դեղաչափ հավասար է մեկ փրկված կյանքի։
Ինչո՞ւ է պետք պատվաստվել, որո՞նք են դավադրության տեսությունների նպատակները և ինչպե՞ս կարող են պատվաստումներն օգնել վերականգնել տնտեսությունը. այս օրերի ամենաարդիական թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք ՀՎԿԱԿ Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի և վարչապետի աշխատակազմի ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնտեսական հարցերով փորձագետ Լիլիթ Կռոյանի հետ։