Իմ օրինակը

Մելիք Մկրտչյանի օրինակը

Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչն է Մելիք Մկրտչյանը։ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտը թեև իր հետագա գործունեությունը պատկերացնում էր բուհական համակարգում, բայց միանալով «Դասավանդիր Հայաստան» ծրագրին՝ որոշեց դառնալ այս շարժման մասնիկը։ Կոտայքի մարզի Գողթ գյուղից տեղափոխվեց Մուսալեռ և 2017–ի սեպտեմբերի 1–ին առաջին անգամ որպես պատմության ու հայրենագիտության ուսուցիչ մտավ դասասենյակ։ Մելիքն ասում է, որ «Դասավանդիր Հայաստանը» փոխեց իր կյանքը։ Այսօր պատվով է կրում ծրագրի շրջանավարտի կոչումը։ Իր աշխատանքի, աշակերտների հանդեպ ունեցած սերն էր պատճառը, որը ծրագրի ավարտից հետո շարունակում է ապրել ու դասավանդել Մուսալեռի դպրոցում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներից մեկն է դարձել Մելիքը՝  իր «Հայ մշակույթի պատմություն» հեռավար դասընթացի ստեղծում» ծրագրով։
Երևանի տարբեր դպրոցներից աշխատանքի շատ առաջարկներ է ստանում, բայց առաջիկա 2 տարիներին կմնա արդեն հարազատ դարձած Մուսալեռում ՝ սիրելի աշակերտների, ուսուցիչների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button