Մարիամ Դիլբանդյանի օրինակը
Արցախյան 2–րդ պատերազմի սկսվելու բոթը փոխեց Մարիամ Դիլբանդյանի կյանքը։ Զինվորներին, Արցախից տեղահանված մարդկանց օգնելու միտքը հանգիստ չեր տալիս նրան։ Ֆեյսբուքում դրամահավաք նախաձեռնեց և իր արտասահմանցի ընկերների նվիրատվություններով կարողացավ գնել կարի մեքենաներ, հրավիրեց արցախցի կանանց: Իր տունը փոքրիկ արհեստանոցի վերածելով՝ քնապարկ ու անձրևանոց սկսեցին կարել։ Պատերազմի ավարտից հետո Մարիամը որոշեց նախաձեռնել մի գործ, որը երկարատև կյանք կունենա և կօգնի արցախցիներին։ Ուսումնասիրելով հայկական հնագույն և միջնադարյան զարդանախշերը ստեղծեց «Լորիկ» ապրաքանիշը։ Այստեղ օգնության հասան նրա գրաֆիկ դիզայների հտմությունները․ մոտ 100 զարդանախշ թվայնացնելով՝ էկոպայուսակներ, սեղանի սփռոցներ, մանակական հագուստ, հղիների շորեր սկսեցին արտադրել: Մարիամն ուրախությամբ ասում է, որ պատվերների պակաս չկա․ հայկական շնչով, սիրով ու ջերմությամբ պատրաստված յուրօրինակ աշխատանքներն անտարբեր չեն թողնում ոչ ոքի։