IT շաբաթ

IT շաբաթ․ Արհեստական քիթը կօգնի տարբերակել հոտերը

Քվանտ վարժարանի թիմի նախագիծը` «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ», հաղթել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնին՝ դառնալով առավելագույն միավոր ստացած 2 նախագծերից մեկը։
Վարժարանի 12–րդ դասարանի աշակերտ, թիմի անդամ Դավիթ Գյուլամիրյան պատմում է, որ երեք համադասարանցիներով, ֆիզիկայի ամբիոնի մասնագետ Գրիգոր Աղաբաբյանի գլխավորությամբ դեռ 2019 թվականի ավարտին են սկսել աշխատել արհեստական քթի ստեղծման ուղղությամբ։ Կորոնավիրուսային համաճարակը դանդաղեցրեց աշխատանքները, բայց ընկերներով համախմբվելով կարողացան ավարտել հոտեր տարբերակող սարքի պատրաստումը:
Մայիսի 3-ից 6-ը ԱՄՆ–ում կայանալիք Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին, որին կմասնակցեն աշխարհի տարբեր պետությունների 9–12-րդ դասարանի աշակերտները, կներկայացվի նաև տղաների պատրաստած հոտեր տարբերակող նախագիծը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button