Մասնագիտարան
Մասնագիտարան․ «ամենաբուրավետ» աշխատանքը՝ պարֆյումեր
Հաճախ բույրը մարդու մասին պատմում է ավելին, քան արտաքինը կամ բնավորությունը, բույրերը մեզ կարող են տեղափոխել ուր ասես, անգամ մանկություն․ պարֆյումեր Ծովակ Ոսկանյանն ինքն է վերստեղծել իր մանկության բույրը, մեկ տարվա աշխատանքի արդյունքում նա կարողացել է ստանալ իր տատիկի պահարանի բույրը։ Նա մեզ հյուրընկալել է իր լաբորատորիայում , պատմել իր խորհրդավոր աշխատանքի մասին ու ծանոթացրել իր բույրերի աշխարհին։