IT շաբաթ
IT շաբաթ. «Ֆիզմաթ-Հայաստան» թիմը «Ռոբոարտ-2021» մրցույթին 2 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել
2 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 11-րդ և 10–րդ դասարանների աշակերտներ Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում անցկացված «Ռոբոարտ-2021» մրցույթ–փառատոնին։ Մասնակիցների մեծ մասը Ռուսաստանից էին, կային նաև թիմեր Բելառուսից, Ղազախստանից։
Տղաները ներկայացնում են իրենց նախագծերը և հպարտությամբ նշում, որ երեքն էլ մրցանակային տեղեր են գրավել։ «Խելացի տուն» և «3D մեխանիկա» անվանակարգերում՝ ոսկե մեդալներ են նվաճել, իսկ «Կիբեռնետիկական արվեստ» անվանակարգում արծաթե։ Նարեկը ծրագրավորող է ուզում դառնալ, Գևորգը՝ ինժեներ։ Նրանք վստահեցնում են, որ շարունակելու են այս ուղղությամբ կրթվել, նոր ձեռքբերումներ ունենալ ու նպաստել հայրենիքի զարգացմանը։