Ռադիոզրույց

Ռադիոզրույց. Դու կարող ես փոխել աշխարհը

Ապրիլի 2-ին և 3-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի կունենա Ֆորմուլա Գորիս 2-օրյա կոնֆերանսը։ Նպատակներից մեկն է ցույց տալ, որ հնարավոր է կրթվել և հաջողության հասնել՝ ապրելով և աշխատելով Հայաստանի տարբեր համայնքներում։
Կոնֆերանսին մասնակցության անվճար է։ Մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ։

Կոնֆերանսի ընթացքում կանցկացվի «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթը, որի նպատակն է աջակցել Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նորարարական գաղափարների իրականացմանը։

Դրամական պարգևներ կստանան լավագույն 3 գաղափարները՝ 2000 ԱՄՆ դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդով։ Գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից՝ տեխնոլոգիական արտադրանքներ, ագրոբիզնես, տուրիզմ և այլն։ 

Զարգացման գաղափարների մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ։

Կոնֆերանսի և մրցույթի մասին Իմ ռադիոյին պատմել են TCF Armenia (Թի ՍԻ Էֆ Արմենիա) ընկերության համահիմադիրներ, Ֆորմուլա Գորիս նախաձեռնության կազմակերպիչներ Մարիամ Համբարձումյանն ու Գևորգ Պողոսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button