IT շաբաթ
IT շաբաթ․ «Ձեռք մեկնիր»-ն օգնում է արցախցիներին նոր մասնագիտություն սովորել
«Ձեռք մեկնիր» ՀԿ հիմնադիրներն Արցախից տեղահանված մարդկանց համար անվճար դասընթացներ են անցկացնում, օգնում նոր մասնագիտություն ձեռք բերել։ Մասնագետները կամավոր հիմունքներով կենտրոնի 70 այցելուներին սովորեցնում են կայքերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, անգլերեն, կար ու ձև, լրագրություն և այլն: «Ձեռք մեկնիր»-ի համահիմնադիր և կամավոր Պարույր Սինյավսկին պատմում է, որ Արցախյան վերջին պատերազմի առաջին իսկ օրից սկսել են օգնել տեղահանված արցախցիներին սննդով, հագուստով և այլ իրերով։ Պատերազմի ավարտից հետո ընկերներով որոշեցին` խնդրին համակարգային լուծում է պետք: Կոմիտաս 1 հասցեում բնակարան վարձակալեցին և սկսեցին դասընթացներ անցկացնել։