IT շաբաթ

IT շաբաթ․ Պատանի ավիամոդելավորողը «Օդային հետախույզ» առաջին կարգի վկայական է ստացել

Գյումրու ավիամոդելային խմբակի սան 17 ամյա Աղասի Թորոսյանը «Օդային հետախույզ» առաջին կարգի վկայական է ստացել իր ստեղծած ուսումնական թռչող մոդելի պատրաստման ու հաջող փորձարկման համար։ Արտաքին տեսքի նմանության համար Աղասին այն պայմանականորեն Սու-27 է անվանել։ Սարքն ունի էլեկտրական շարժիչ, որը կապ է հաստատում հեռակառավարվող վահանակի հետ։ Աղասին որոշել է ուսումը շարունակել Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում։ Մտադիր չէ օդաչու դառնալ, ցանկանում է մասնագիտանալ ճշգրիտ աշխատող թռչող սարքերի պատրաստման ոլորտում։

Ցուցադրել ավելի
Back to top button