IT շաբաթ

IT շաբաթ․ AFScore․ Ամեն ինչ հայկական ֆուտբոլի մասին

AFScore–ը հայկական ֆուտբոլային առաջին հավելվածն է։ Մեկ հարթակում կարելի է գտնել Հայաստանի Պրեմիեր լիգայի, Հայաստանի հավաքականի խաղերի, հանդիպումների մեկնարկային կազմերի, լավագույն ֆուտբոլիստների, ֆուտբոլային վերջին նորությունների մասին ծավալուն ինֆորմացիա։ Հավելվածը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Այն կարելի է ներբեռնել App Store-ից և Google play-ից ու AFScore.am կայքից։ Հավելվածի համահեղինակ Ռոբերտ Մարկոսյանն ասում է, որ հայկական ֆուտբոլի մասին միջազգային նմանատիպ App–ում ոչ մի տեղեկություն չկար, այդ էր պատճառը, որ ընկերոջ՝ Արմեն Մելքումյանի հետ, որոշեցին ստեղծել հայկական ֆուտբոլային առաջին հավելվածը։

Ցուցադրել ավելի
Back to top button