IT շաբաթ
IT շաբաթ․ Հայկական հարվածային ԱԹՍ–ներն անցնում են պետական փորձարկումներ
Արհեստական բանականության կիրառումը պաշտպանական ոլորտում տարեցտարի ավելի է կարևորվում։ Հայկական արտադրության հարվածային անօդաչու սարքերը արդեն անցնում են պետական փորձարկումներ և հաջող ավարտից հետո կսկսվի դրանց սերիական արտադրությունը։ Հայկական խոցող անօդաչուների դեպքում փորձնական կիրառման մեջ արդեն իսկ կիրառվել են արհեստական բանականության ալգորիթմեր հենց օբյեկտների ճանաչման, դրանց թիրախավորման համար։ Ապագայի տեխնոլոգիաները չեն սահմանափակվելու միայն անօդաչու սարքերով։ Կլինեն ռոբոտացված համակարգեր, օպտիկալազերային, էլեկտրոնային խոցման միջոցներ: