IT շաբաթ
IT շաբաթ․ Հայաստանում կհիմնվի միջազգային քվանտային կենտրոն
«Հայաստանում գիտությունը պետք է սերտորեն համագործակցի նորագույն տեխնոլոգիաների հետ, որպեսզի հնարավոր լինի առաջընթաց գրանցել»,– համոզված է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի առաջատար գիտաշխատող Արմեն Ալլահվերդյանը: Լաբորատորիայում ստեղծվում է քվանտային բաժին, որը կարող է հիմք դառնալ Հայաստանում միջազգային քվանտային կենտրոն հիմնելու համար: Նոր բաժինը պետք է ընդգրկի երիտասարդ կադրերի, մասնավորապես, ակտիվորեն համագործակցի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների հետ։