Կարճ ասած

Կարճ ասած․ բարձրագույն կրթություն չունեմ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։ Այսպես է սկսվում Թումանյանի ամենաէմոցիոնալ գործերից մեկը՝ Գիքորը։ Գիքորը հավաքական կերպարն է այն մարդկանց, որոնք գյուղից քաղաք են գնում ու ինչ-որ դժվարությունների մեջ ընկնում։ Ու եթե մի թեք հայացք գցենք, բոլորս էլ մի փոքր Գիքոր ենք, բայց այսօրվա հերոսս մի քիչ ավելի Գիքոր։ Ի տարբերություն Գիքորի, Վահեի փոխարեն ոչ ոք չորոշեց, որ ինքը պետք է քաղաք գնա։ Այդպես ստացվեց պարզապես։ Իր կյանքի անհաջող շրջանների մասին Վահեն համարյա առաջին անգամ է բարձրաձայնում։ Բուլինգ։ Ֆինանսական խնդիրներ։ Բարձրագույն կրթություն չստանալ։ Ինքնակրթման դժվար շրջան, բայց այսօր պատկերն այլ է։

Մարիամ Ղարդյան

Ցուցադրել ավելի
Back to top button