IT շաբաթ

IT շաբաթ․ «Արմաթն օդում»․ կրթական նոր ծրագիր

«Արմաթն օդում»․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նոր կրթական ծրագրով է ներկայացել։ Անօդաչու թռչող սարքերի նախագծման, պատրաստման, տեխնիկական սպասարկման ու կառավարման կրթական ծրագրի մեկնարկը կտրվի գարնանը։ Նախատեսվում է հիմնել 65 կրթական աշխատանոցներ Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքներում։ Յուրաքանչյուր աշխատանոցում կգործի 3 խումբ, միջինում կպատրաստվի 27 սան։ Մեկ աշխատանոցի ներդրման արժեքը կազմում է 6.5 մլն դրամ, որը ներառում է 7 թռչող սարք հավաքելու հնարավորություն, երկու խմբավարի վերապատրաստում:
Այս ծրագիրի իրագործման համար ԱՏՁՄ-ն սկսել է «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաքը: Նպատակային գումարը կազմում է 422 մլն դրամ, որից 52 մլն դրամը հավաքվել է վերջին ամիսներին:

Ցուցադրել ավելի
Back to top button