Իմ օրինակը
Վլադիմիր Սահակյանի օրինակը
Ֆինանսական գրագիտության և սոցիալական բիզնեսի մասնագետ է Վլադիմիր Սահակյանը։ Մարզաբնակ երիտասարդների համար դասընթացներ է վարում, օգնում մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայում տեղ գտնելու գործում։ 2017թվականին հիմնադրել է «Վեցանկյուն» բիզնես խորհրդատվական ընկերությունը և 6 ուղղություններով դասընթացներ ու խորհրդատվություն է մատուցում։ Իսկ մինչև այդ 2016 թվականից ֆեյսբուքում «Լավագույն Գործատուներ» խումբն է բացել, որ դարձել է կամուրջ՝ գործատու–աշխատանք փնտրող մարդկանց միջև։
Վլադիմիրը խորհուրդ է տալիս ստացած կրթությունը, հմտությունները ոչ միայն սեփական գործունեության համար օգտագործել, այլև կուտակած գիտելիքները փոխանցել երիտասարդներին, օգտագործել դրանք համայնքը զարգացնելու համար։