Իմ օրինակը

Կարեն Այվազյանի օրինակը

Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» համագործակցում է միջազգային կազմակերպություների հետ. տարեկան 30 երիտասարդ է մասնակցում եվրոպական տարբեր քաղաքներում անցկացվող փոխանակման ծրագրերին։ Կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Կարեն Այվազյանը կարևորում է միջմշակութային շփումները, փորձի փոխանակման նման հարթակները հատկապես մարզերում ապրող երիտասարդների համար, քանի որ հենց նրանք ունեն հասարակությունում ինտգերվելու, որակյալ ժամանցի կազմակերպման խնդիրներ։ Կարենը ցանկանում է երիտասարդներին փոխացնել այն գիտելիքներն ու փորձը, որն ինքն է կուտակել տարիների աշխատանքի արդյունքում։ Նա երիտասարդներին խորհուրդ է տալիս յուրաքանչյուր առիթ օգտագործել կրթվելու, նոր հմտություններ ձեռք բերելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button