Էնցիկլոմեդիա․ Լրագրողները պատերազմում
Արցախյան պատերազմին առաջնագծից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Հայաստանում ու աշխարհում, մարդիկ հետևեցին լրագրողների աչքերով։ Առաջին իսկ ժամերից Ստեփանակերտում, Շուշիում և Լեռնային Ղարաբաղի այլ վտանագվոր հատվածներում մի քանի հարյուր լրագրողն է աշխատել, մոտ մեկ տասնյակը մարմնական տարբեր վնասվածներ են ստացել։ Վտանգելով իրենց կյանքը՝ նրանք փորձել են աշխարհին հասցնել արկերի պայթյունների տակ ապրող արցախցիների ձայները։ Չեզոքությունը, որն ակնկալվում է լրագրողից որևէ իրադարձություն լուսաբանելիս, վտանգի տակ է, երբ լրագրողի կյանքն էլ է վտանգված։ Նման իրավիճակում լրագրողներից ոմանք ստիպված են բարդ որոշումներ կայացնել՝ ինչը հաղորդել, ինչը՝ ոչ։
«Էնցիկլոմեդիայի» 38-րդ էպիզոդը պատերազմական պայմաններում աշխատող լրագրողների, պատերազմ լուսաբանելու վտանգների, ճնշման և այդ պայմաններում լրագրության դերի մասին է։ Էպիզոդում զրուցել ենք «ՍիվիլՆեթի» լրագրող Գևորգ Թոսունյանի և ֆրանսիական «Լիբերացիոնի» թղթակից Կոնստանս Լոենի հետ։
Արեն Մելիքյան