IT շաբաթ
IT շաբաթ․Հայաստանում կպատրաստվեն անօդաչու թռչող սարքեր նախագծող մասնագետներ
«Անօդաչու թռչող սարքերի նախագծում, մշակում և կիրառում» մասնագիտությամբ 2021 թվականի սեպտեմբերից Հայ-ռուսական համալսարանը Improvis կազմակերպության հետ համատեղ մագիստրոսական նոր ծրագիր կներկայացնի։ Առաջին մասնագիտացումը կլինի ԱԹՍ ինտելեկտուալ ծրագրային ապահովման նախագծման և մշակման, երկրորդը՝ ԱԹՍ և դրա համակարգերի նախագծման, մշակման և կառուցման համար։ Մագիստրոսական այս ծրագրով ուսանողները ձեռք կբերեն այնպիսի հմտությունները, որոնք կօգտագործեն ԱԹՍ–ների արտադրության և կիրառման բոլոր փուլերում։