Իմ օրինակը
Աննա Հակոբյանի օրինակը
Գյումրեցի լրագրող Աննա Հակոբյանը դոկումենտալ ֆիլմեր է պատրաստում հաշմանդություն ուենցող երեխաների մասին։ Իր ֆիլմերով ցանկանում է ցույց տալ մեր կողքին ապրող հաշմանդամություն ունեցող այն մարդկանց, որոնք աշխատասիրությամբ, ձգտումներով ու երազանքներով կարողանում են կոտրել բոլոր կարծրատիպերն ու հասարակության լիարժեք անդամ զգալ իրենց։ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի Դոկումենտալ ֆիլմարտադրության առարկայի քննության համար Աննան պետք է աշխատանք ներկայացներ։ Տեսախցիկի օբեկտիվում առաջինը հայտնվում է Գյումրիի ներառական փուռ–սրճարանում աշխատող դաուն համախտանիշ ունեցող տղան։ Ֆիլմի անոնսը ցուցադրվում է Ջիպադոկու փառատոնին, մի քանի ամիս անց Աննան Ամերիկայի ձայնից իր նկարահանած ֆիլմը ցուցադրելու և հետագա համագործակցության առաջարկ է ստանում: