Իմ օրինակը
Վահե Սալահյանի օրինակը
Հալեպից ընտանիքի հետ 2010 թվականին Հայաստան մշտական բնակություն հաստատած 24 ամյա Վահե Սալահյանը չի պատկերացնում իր կյանքը հայրենիքից հեռու։ Պատմում է, որ մինչև Հայաստան տեղափոխվելը որոշ պատմություններ է լսել ծնողներից և հեռվից սկսել սիրել հայրենիքը։ Վահեն հաճախ է ճամփորդում, նոր վայրեր բացահայտում։ Հպարտությամբ ասում է, որ չկա այնպիսի մարզ, որտեղ ընկերներ կամ գործընկերներ չունենա։